Ներքին 33 րոպե առաջ - 22:41 30-09-2026

Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն, որն ավելի վաղ ձերբակալվել էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով, նախնական կալանքի տակ է թիվ 8 քրեակատարողական հիմնարկում (Վրաստանում խափանման միջոց է, որը կիրառվում է քրեական դատավարության ընթացքում մինչև դատարանի կողմից վերջնական դատավճռի կայացումը – խմբ.):

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Թեոնա Փերաձեն։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։

Նախնական տվյալներով` ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր գտնվում որպես զբոսաշրջիկ։

Փերաձեն պարզաբանել է, որ տղամարդը Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։

«Նրան մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: Դատավարության ենք սպասում, որի նիստը նշանակված է նոյեմբերին», – ասել է փաստաբանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված