Ներքին 3 տարի առաջ - 00:00 25-10-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Մարատ Հ-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 49-ամյա Սվետլանա Ռ-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին թե վրաերթից առաջ, թե վրաերթից հետո մինչև ժամը 22։00-ը լուսավորությունը բացակայում է, իսկ վերջին ժամանակահատվածում մայրաքաղաքում մահվան ելքով վրաերթերի պատճառներից մեկը արտաքին լուսավորության ոչ ճիշտ և ժամանակին միացումն է։ Ու եթե Երևանի «մեծն» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այս օրերին «Քիմ Քարդաշյանին ձեռնոց նետած» Տիգրան Ավինյանը, ով ավելի շատ շոուով է տարված, քան բուն աշխատանքով, ինչպես նա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «մեծն» Ռազմիկ Մկրտչյանը հետևություններ չանեն. պարտավորեցնեին՝ լուսավորությունը ժամանակին միացնեին, հնարավոր է՝ վրաերթը տեղի չունենար։

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար