Մամուլ 2 շաբաթ առաջ - 07:10 23-09-2026

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ-ն էլ են խցանումների պատճառ դառնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի փողոցներում ակնհայտ հնամաշության մեքենաների թվի պակաս կարծես թե չկա։

Այս մեքենաները երթևեկում են առանց խոչընդոտի, քանի որ վստահաբար ՏԿԵ նախարարության կողմից լիցենզավորվող ընկերություններից մեկից ստացել են տեխզննման կտրոն։ Ավելին՝ նման մեքենաներ հաճախ անսարքության պատճառով մնում են մայրաքաղաքի փողոցներում՝ դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն հաղորդելով առանց այն էլ վատ վիճակում գտնվող երթևեկությանը։

Նման մեքենաներ կարելի է տեսնել ամենուր՝ թե՛ Երևանի ծայրամասերում, թե՛ փոքր կենտրոնում։

Թերթի թղթակիցն օրեր առաջ Նոր Նորքի երկրորդ զանգվածում ականատես էր եղել իրավիճակի, երբ վարորդի կողմից դիմապակին վնասված վիճակում մեքենան դուրս էր եկել երթևեկության, իսկ նման վիճակում գտնվող մեքենան նույնիսկ պարեկների «ուշադրությանը» չէր արժանանում։

Ստացվում է, որ ունենք իրավիճակ, երբ առնվազն երկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները՝ ձեռքի հետ էլ դժոխքի վերածելով երևանցիների կյանքը։ Ա կետից Բ կետ տեղափոխվելը դարձել է լրջագույն խնդիր մեզ համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն