Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 20:14 19-08-2026

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին: Գրում է «Ազատությունը»։

Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքումյանը: Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Եվրամիության թանկարժեք ծրագրի ավարտից երկու տարի անց՝ այս տարվա ապրիլին, իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս էին արձանագրել ու քրեական վարույթ հարուցել։ Գործը միանգամից 7 հոդվածով է՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում։

Դեռ անցած տարի «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը գումարի հետգանձման պահանջ է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանին պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ Այդ ժամանակ խոսքը 4 միլիոն եվրո դրամաշնորհի շուրջ 7,5 տոկոսի մասին էր:

«Ազատության» տեղեկություններով՝ երկու քաղաքներին հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո, այսինքն՝ ծրագրի ողջ գումարի կեսից ավելին:

«Ազատության» տեղեկություններով՝ այսօր այս գործով հարցաքննության է կանչվել նաև Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանի մայրը՝ Թամարա Հակոբյանը, որը նաև գործող քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի զոքանչն է: Հարցաքննվել է նաև Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին