Ուղիղ եթեր
Ներքին 6 օր առաջ - 11:50 19-08-2026

Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է. փաստաբան

Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է: Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր՝ երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- նշել է նա:

Հիշեցնեք, որ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար: