Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 19:53 17-08-2026

Լեզվական սնոբիզմ կամ ինտելեկտուալ պոզա․ Նորայր Պողոսյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը գրում է․

«ԲՏԱ փոխնարարարուհին իր մի խոսքում ասում է (բառացի եմ բերում)․ «Հայ քաղաքացին իր առօրյա կյանքում կտեսնի տեխնալոգիաների ու արհեստական բանականության result-ը, և impact-ը կմտնի հիվանդանոց, մեկ կոճակով իրեն միանգամից pull up կանեն իրեն ամբողջ electronic health grade․․․»։

Փոխնախարարուհու խոսքի այս ոճը ստիպեց արձագանքել, գուցե օգտակար լինի իր եւ այլ սկսնակ գործիչների համար։

Սա նկարագրված երեւույթ է գրականության մեջ (իմ բնորոշումը չէ)՝ որպես «լեզվական սնոբիզմ», որ վերաբերում է խոսքի ձևերի միջոցով սոցիալական/կրթական գերազանցության զգացում ու տպավորություն ստեղծելուն։ “Anglicism: An active word-formation mechanism in Spanish” ուսումնասիությունն, օրինակ, նկարագրում է այդ երեւույթը մասնավորապես իսպանախոս միջավայրում հետեւյալ նշումով․ «Երբեմն օտար բառեր օգտագործում են նորաձևության կամ սնոբիզմի պատճառով․ որոշ մարդիկ օտար բառերի օգտագործմամբ փորձում են ցույց տալ, որ ունեն ավելի բարձր սոցիալական կարգավիճակ։ Սա հատկապես նկատելի է սոցիալական խիստ շերտավորում ունեցող հասարակություններում» (էջ 47)։

Նշածս գիրքը առցանց կա, կարելի է նայել։ https://revistas.udistrital.edu.co/.../article/view/4976

Ասածս ինչ է, հայերենի վրա չարժի ինտելեկտուալ պոզա ընդունել, այդ փուլերով հենց մեր սերունդը մի քանի անգամ է անցել-դարձել։ Ո՛չ մեր լեզուն է արժանի նման աղճատումների ու դիրքավորումների, ո՛չ ունկնդիրները։ Եթե արտերկրի հայերի բերանից նման խոսքը կարող է ընկալելի լինել, բայց ոչ երբեք՝ ՀՀ պաշտոնյայի համար։

Եւ առհասարակ, գրական հայերենի պահպանության հարցում ունենք բացահայտ նահանջ։ ԱԺ-ում ելույթները բավարար են այս կարծիքը հաստատելու համար»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան