Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:05 17-08-2026

5 նշանակալի ձեռքբերում, որոնց հասել ենք պետական միջամտությամբ․ Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է 5 նշանակալի ձեռքբերում, որոնց հնարավոր է եղել հասնել պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի մոտ 1 տարվա կառավարման ժամանակ:
«Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից), և թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին՝ այսօր ևս, պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, որոնց հասել ենք պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում.
ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը բարելավել է իր դիրքերը 8 կետով՝ 21-րդից բարձրանալով 13-րդ հորիզոնական (2026թ. առաջին կիսամյակում վճարելով 62%-ով ավելի հարկեր, քան 2025թ. նույն շրջանում):
Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի շուրջ 400մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով։
ՀՀ-ում հյուրընկալվող՝ COP-17 գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի պատվիրակմամբ առաջին անգամ մեր երկրում կառուցվում է 35/6 կՎ բարձր լարման նոր մոդուլային ժամանակակից ենթակայան (ծրագրի արժեքը՝ 1,2մլրդ ՀՀԴ)։

Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով։ Արդյունքում՝ 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը։

Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3.400-3.500 անձ) բարձրացել են աշխատավարձերը՝ 12-25% չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող՝ ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլ.էներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար Ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ։

ՀԷՑ-ն այլև ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան