Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:31 16-08-2026

Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք է եղել «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ մի խումբ կանայք, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։

Ոստիկանները նրանց խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս են Երևանի բնակիչներ են՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
17:04 Վարժական հավաքների մասնակիցների համար վրանային մեծ ավան ենք կառուցում. ԵՄ-ն է օգնել.Պապիկյան
16:58 Տրանսպորտի ճգնաժամը թաքցնելու համար COP17-ի օրերին դասերը դարձրին հեռավար