Ներքին 4 տարի առաջ - 17:58 25-01-2022

ՃՈ տեսուչը «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելիս թույլ է տվել հանցավոր իրավախախտումներ

ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում: Այս մասին հաղորդում է Դատախազությունը:

Մասնավորապես, նշված տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում նա հայտնաբերել է մի քանի ավտոմեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների տարաբնույթ խախտումներ:

Տեսուչը թույլ տրված վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, այնուհետև, համաձայնության եկել տուգանքը վերջիններիս կողմից կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող վարչական իրավախախտում արձանագրելու շուրջ: Ելնելով դրանից՝ տեսուչը իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերում նշել է որոշակի գումար, ինչից հետո տուգանքը տեղում գանձելու մտացածին պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20000 ՀՀ դրամ գումարներ:

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:

Քանի որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին, այս ուղղությամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ՝ բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:

Նմանատիպ հանցագործությունների կատարմանը նպաստող նշված պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաև քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները առավել հանգամանքորեն պարզելու համար անցկացնել ուսումնասիրություններ, լուծել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հարցը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում