Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:48 15-08-2026

Ուժի մեջ է մտնում պաշտոններ զբաղեցնելու համար 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։

Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը