Ներքին 2 շաբաթ առաջ - 14:56 11-08-2026

Երեխային սառած են գտել, բուժհիմնարկում չի ծնվել. բժիշկ

Երևանում լքված նորածնին գտած տղամարդը գնացել էր հիվանդանոց՝ նրան տեսության, լուսանկարել նրան, հուզվել։
ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, Նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ երեկ ընդունարանում ահազանգ է ստացվել, որ ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով երեխա է ընդունվել.

«Երեխան անմիջապես զննվել է, նրա վիճակը գնահատվել է ծանր։ Ցավոք, երեկ զով է եղել և երեխայի ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան, ինչը նորածինների համար կրիտիկական է, հատկապես՝ նոր ծնվածների։ Նրա մոտ հիպորթերմիա է եղել, որը վտանգավոր նշան է նորածնի համար։ Չի կարելի երեխային միանգամից տաքացնել, հատուկ պրոտոկոլ կա։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է՝ 36.7 է, շնչական անբավարարություն ունի, հատուկ ապարատի տակ է»։

Նա նշեց, որ երեխայի պորտալարը կապել են նրա գտնողները. «Երեխան, երբ կլինիկա է ընդունվել, պորտալարն արդեն կապված է եղել թանզիֆով, մոտ 20-25սմ պորտալար կար։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին, պորտալարի թարմությունից կարելի է դատել, որ 3-5 ժամվա ծնունդ է եղել»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից