Մամուլ 3 տարի առաջ - 08:13 20-04-2023

ՔՊ-ում օդը սառած է. ոչ ոք չի համարձակվում բացակայել նիստերից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է». Փաշինյանն արդեն 2 օր է՝ խորհրդարանում է: Իշխող խմբակցության պատգամավորները գերլարված են՝ հանկարծ որեւէ բացթողում թույլ չտան վերադասի ներկայությամբ:

Նկատենք, որ սովորաբար ԱԺ հերթական նիստերի օրերին ՔՊ-ականների մեծ մասն ուշացումով, կարելի է ասել, ճեմելով են գալիս նիստերին, շատ դեպքերում գալիս, գրանցվում ու դուրս են գալիս դահլիճից եւ վերադառնում են միայն քվեարկությունների ժամանակ, այնինչ երեքշաբթի, չորեքշաբթի, երբ ԱԺ նիստը պետք է սկսվեր Փաշինյանի ելույթով, նիստի սկսվելուց րոպեներ առաջ արդեն ՔՊ-ականները տեղավորվել էին, կազմ-պատրաստ սպասում էին, որպեսզի դիմավորեն Փաշինյանին, իսկ նրա ելույթի ժամանակ որեւէ մեկը չէր համարձակվում անգամ դուրս գալ նիստերի դահլիճից:

Դպրոցականների նման լուռ լսում էին իրենց «ուսուցչին», ջանք չէին խնայում, որպեսզի ցույց տան, թե խիստ հետաքրքրված են նրա ելույթով: Ի դեպ, այսօր եւս բարդ օր է իշխող ֆրակցիայի պատգամավորների համար. Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարանում կլինի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ.-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի մասով ամփոփոիչ ելույթ ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը