Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-4-ը կգործուղվի Մոնակոյի Իշխանապետություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին, Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև՝ հարակից այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Որոշման մեջ մանրամասնվում է․ «Ժաննա Անդրեասյանի` Մոնակոյի Իշխանապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Մոնակոյի Իշխանապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»։