Ներքին 2 շաբաթ առաջ - 14:38 11-08-2026

Ինչպես են օդանավակայանի ղեկավարները թալանում ուղևորներին

Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես հաճախ եմ ճամփորդում։ Հանգամանքները, բայց, այնպես էին դասավորվել, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանից դուրս չէի եկել։ Վերջերս միայն կարողացա գնալ իմ գործերով։ Վերադարձիս օդանավակայանում մի զարմացնող-զայրացնող պատկեր տեսա։ Նման բան առաջ չկար։

Պարզ է՝ փոքր օդանավակայաններում, եթե ուղեւորների հոսքը մեծ է լինում՝ սահմանը հատելիս հերթեր են գոյանում։ Այդպես է նաեւ մեր օդանավակայանում։ Բարդ խնդիր է, մեղադրել չես կարող։ Հասկանալով՝ բոլորն էլ հերթ են կանգնում ու սպասում համբերատար։ Մարդիկ պատմում էին, որ երեք ու ավելի ժամ հերթ են կանգնել։ Ես երկու ժամ սպասեցի։

Այս մասին չէի գրի, եթե չնկատեի, որ կողքից մարդիկ մոտենում են աշխատակցուհուն, ինչ որ բան են ցույց տալիս ու առանց հերթ մոտենում են սահմանապահի պատուհանին։ Հետաքրքրվեցի ու զարմանքով պարզեցի, որ բոլորովին «օրինական» վճարովի ծառայություն է։ Վճարում ես ու հսկայական հերթի մասնակիցը չես լինում։ Ասում էին՝ 10 000 արժի։

Տարիներ առաջ, դեռ ՀՀՇ իշխանության տարիներին, կառավարությունը մի օր արթնացավ ու վճռեց, որ քաղաքացին յուրաքանչյուր գնված տոմսի դիմաց պետք է եւս 10 000 դրամ տուրք վճարի։ Շորթում հիշեցնող անհասկանալի տուրք է, որ անմիջապես «օդի փող» կոչվեց ու քննադատվեց անխնա։ Բայց հետագա ոչ մի իշխանություն այն այդպես էլ չչեղարկեց։ Շորթումը շարունակվում է ու կշարունակվի։

Հիմա էլ իրենց իսկ ունեցած պայմաններից փրկվելու համար են ուղեւորներից գումար կորզում։ Ինչ որ մեկի գլխում ծագել է թալանի այս ձեւն ու ուրախությամբ-հպարտությամբ ներդրել են։

Կարո՞ղ են չէ՞, նման միջոց կիրառել նաեւ բանկերը, որտեղ նույնպես հերթեր են լինում, նաեւ խանութները, որտեղ հերթերի պակաս չկա, հիվանդանոցները ....

Եթե առանց հերթ ու, բնականաբար, առանց վճար բաց թողնեին մանկահասակ երեխաներ ունեցողներին, հղի կանանց, հաշմանդամներին՝ հասկանալի, ընդունելի ու խրախուսելի կլիներ։ Թե՛ հղի կանայք, թե՛ մանկահասակ երեխաները հոգնած ու տառապած իրենց հերթին էին սպասում։ Ունենալ հսկայական հերթեր գոյացնող պայմաններ ու այդ պայմանները որպես միջոց օգտագործելով գումար կորզելը զայրացնող է։

Հետաքրքիր է՝ եթե թալանի ու թալանչիների դեմ պայքարող աննկուն մարտիկ Փաշինյանն ինչ-ինչ պատճառով մի օր որոշի պայքար սկսել օդանավակայանի ղեկավարության դեմ ու հանձնարարի դատախազությանը գործ հարուցել, դատարանին էլ հանձնարարի նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրել՝ ո՞ր հոդվածի տակ են ենթակա դատախազությունն ու էլ ավելի ենթակա դատարանը մտցնելու օդանավակայանի ղեկավարության գործունեության այս դրվագը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից