Ներքին 2 տարի առաջ - 19:00 18-02-2024

Ադրբեջանցիները զանգվածաբար թալանում են Ստեփանակերտը

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ օկուպացված Արցախի գյուղերում և քաղաքներում ադրբեջանցիները մեծ խմբերով զբաղված են արցախահայերի տները, վարչական և այլ շենքերը թալանելով։

Արցախցիների գույքի կողոպուտը սկսվել էր դեռևս անցած տարվա վերջին, մինչև ադրբեջանական իշխանությունների կողմից նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում զորահանդեսի կազմակերպումը։ Տվյալ միջոցառման նախապատրաստության ընթացքում Ստեփանակերտում գտնվող մեծաքանակ ադրբեջանական խմբերն, իհարկե, ինքնագործունեությամբ չեն զբաղվել․ նման հրահանգը նրանք ստացել են «ռազմական պարետատնից», քանի որ Ալիևն ընտանյոք հանդերձ եկել էր Ստեփանակերտ, ուստի քաղաքի պատշաճ տեսքը գոնե առերևույթ պիտի պահպանված թվար։

Զորահանդեսից հետո ադրբեջանական թալանի խմբերը սկսել են է՛լ ավելի վայրենաբար գործել․ բեռնատարերով մտնում են բնակելի թաղամասեր, մեքենաները կանգնեցնում շենքերի բակերում, մտնում բնակարաններ, այնտեղ եղած գույքը պատուհաններից նետելով՝ բեռնում և շտապ հեռանում՝ վերադառնալու և նույն գործողությունը կրկին ու կրկին իրականացնելու մտադրությամբ։

Մեր տեղեկություններով, օկուպացիայի առաջին շաբաթներին Ստեփանակերտի որոշ թաղամասերի տներ են նաև հրկիզվել։

Ադրբեջանական մամուլն իր հերթին մշտապես տարածում է տեսանյութեր, որոնց միջոցով հայտնում է, թե իբր Ստեփանակերտի տներում հայտնաբերվել են մեծաքանակ զենք և զինամթերք։ Սա հերթական տեղեկատվական հնարքն է, ինչը հնարավոր է դարձնում խուզարկության անվան տակ ներթափանցել բնակիչների տներ և այնտեղից հանել արժեքավոր գույքը։

Այս վակխանալիան փորձում է ինչ-որ կերպ կասեցնել Արցախում գտնվող ռուսական զորախումբը․ նրա շնորհիվ՝ ավերածությունից առայժմ կարողացել են զերծ մնալ մի շարք հուշարձաններ, ինչպես, օրինակ, Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» կոթողը։ Մյուս կողմից, ինչպես օրերս հայտնի դարձավ, ադրբեջանցիների կողմից քանդված հուշարձանների ցանկը համալրել է Հաղթանակի հրապարակում՝ «Կոլցեվոյում» տեղակայված Ծովակալ Իսակովի կիսանդրին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից