87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 3 ամիս առաջ - 17:59 04-08-2026

Հայկական պետականության նոր ձևը` օջախապետություն

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Այնպես չէ, որ ԽԾԲ սկզբունքը նոր է։ Այն կար նախքան Թավշյա հեղափոխությունը։ Պաշտոնյաների մի մասը իր դիրքն օգտագործելով, բարձր վարձատրվող պաշտոնների էր տեղավորում իր հարազատներին` խնամի, ծանոթ բարեկամներին։ 2018-ին հույս կար, թե այս վատ ավանդույթն արմատախիլ կլինի։ Սակայն այն ոչ միայն չվերացավ, այլև ծաղկում է։

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը պետությունը համեմատեց օջախի հետ։ Այս համեմատությունից հետո քաղաքական բառապաշարում նոր բառ ավելացավ` օջախապետությունը։ Եվ ներկայում, երբ ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ իրենց հարազատներին տեղավորում են բարձր պաշտոնների, ոմանք կարծիք են հայտնում, որ սա օջախապետության գաղափարի իրականացումն է։

Ի՞նչ է օջախապետությունը, և արդյո՞ք այն կոռուպցիա չէ։

Լավատեսների կարծիքով այստեղ կոռուպցիա չկա։ Պարզապես այնպես է ստացվել, որ ՔՊ-ական պաշտոնյաների բոլոր հարազատները տաղանդավոր, շնորհալի մարդիկ են, արդար հաղթել են մրցույթներում, բավարարում են պաշտոնի պահանջներին և արժանի են այդ բարձր պաշտոններին։ Այսինքն` պաշտոնյան մեղավոր չէ, որ իր բոլոր հարազատները շնորհալի ու տաղանդավոր են։ Ավելին` լավատեսական համոզմունք կա, որ նրանք այնքան շնորհալի են, որ պաշտոնի կմնան նաև իշխանափոխությունից հետո։

Ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները քննադատում են իշխանավորներին, որոնք հարազատներին բարձր վարձատրվող պաշտոներին են նշանակել։ Նրանք կարծիք են հայտնում, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, ակնարկում են, որ պաշտոնյաները չարաշահում են դիրքը, պաշտոնների տեղավորելով իրենց հարազատներին։

Մեկ այլ տեսակետ կա, թե պաշտոնյաները մեղավոր չեն։ Հարազատներն են նրանց դրդում, ստիպում, որ օգտագործեն իրենց բարձր դիրքն ու հարազատներին տեղավորեն կաղամբ գործի։ Հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանն օջախապետություն է, հետևաբար` ինչպես օջախի տղամարդն է պարտավոր իր ընտանիքի անդամներին տեղավորել լավ գործի, այնպես էլ պաշտոնյան պարտավոր է իր հարազատներին տեղավորել աշխատանքի։

Վերջապես` տարածված վարկած կա, թե Փաշինյանը ոչ միայն համեմատել է օջախը պետության հետ, այլև իրականացնում է օջախապետության գաղափարը։ Ավելին, ասում են, թե 4-րդ Հանրապետությունն ըստ էության` հենց օջախապետությունն է։

Դավադրության տեսության կողմնակիցները կարծիք են հայտնում, թե Փաշինյանն է խրախուսում, որ պաշտոնյաների հարազատները պետական բարձր վարձատրվող պաշտոնների նշանակվեն։ Այդպես նա մի քանի հարց է լուծում միանգամից։ Նախ` կարևոր օղակներում թիմակիցների է նշանակում, երկրորդն էլ պաշտոնյաների վրա ճնշման լծակ է ձեռք բերում։

Պարզ ասած` օջախապետությունը Փաշինյանի ամենահաջողված նախագիծը կարող ենք համարել։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա կոռուպցիայի ինդեքսի առումով առաջընթաց չի լինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան

Ձեզ գուցե հետաքրքրի