87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Խոսք 4 տարի առաջ - 21:42 28-03-2022

Երգը ծնողներն են պատվիրել, իսկ ում հետույքը մրմռում է, ես դրա բուժման ձևը գիտեմ. Սիլվա Հակոբյանի հայրը՝ դստերը քննադատողների մասին

Կանանց մեկամսյակի կապակցությամբ վարչապետի կին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերի համար «խնջույքը» վերջին օրերին շատ քննարկվեց համացանցում՝ հատկապես մայրերի ուրախ ժպիտը, երգը, պարը։ Առավել շատ քննարկվեց խնջույքին մասնակցած երգչուհու՝ Սիլվա Հակոբյանի ուրախ երգը, որի ներքո պարում էին որդեկորույս մայրերը։ Երգչուհին դրա մասին տեսանյութ էր հրապարակել իր Ինստագրամի սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ՝ գրելով, որ «Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ» երգով մի փոքր ուրախացրել է մայրերին, ինչն էլ համացանցի օգտատերերի բուռն քննադատությանն է արժանացել։ Հատկանշականն այն է, որ Սիլվա Հակոբյանն այդ օրը երգել է նաև մի շարք հայրենասիրական երգեր, սակայն նրա հենց այդ երգն է վրդովմունք պատճառել գրեթե բոլորին։

Oragir.news-ը կապ հաստատեց երգչուհու հոր՝ Հակոբ Հակոբյանի հետ, որը նաև երգչուհու պրոդյուսերն է: Մեզ հետ զրույցում նա պատասխանեց հարցին, թե ինչպես է վերաբերում աղջկա՝ որդեկորույս մայրերի առջև երգելու քննադատություններին. «Քննադատում են, թող քննադատեն, ի՞նչ է եղել։ Միշտ էլ գնացել ենք, գնալու ենք ու երգելու, վատ բան ե՞նք անում»։

Հարցին՝ նորմա՞լ է համարում որդեկորույս ծնողների առջև ուրախ երգ երգելը, ասաց. «Ծնողները Սիլվայի երգի ժամանակ և՛ ուրախացել են, և՛ հպարտացել, և՛ լացել։ Ամեն ինչ իրենց ուզածով է եղել։ Ծնողներն են ուզել, որ այդ երգը երգի Սիլվան։ Մնացած հարցերը գնացեք էդ վատ լուրեր գրող-տարածողներից հարցրեք։ Մենք ծնողներին հարցրել ենք՝ ո՞ր երգն են ուզում՝ «Կանաչ, կարմիր», «Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ», նրանք դա են ընտրել, մենք էլ նրանց ցանկությունը կատարել ենք։ Իրենք են առաջարկել, իսկ դրանից կես ժամ առաջ մռայլ, տխուր նստած էին»։

Հակոբյանի խոսքով, որդեկորույս ծնողներն ամեն ինչի իրավունք ունեն. «Ի՞նչ եք ուզում։ Ում հետույքը մրմռում է, ես դրա բուժման ձևը գիտեմ, վերցնում է մի բուռ աղ, աղացած կծու պղպեղ և լցնում այդ մրմռացող տեղը, միանգամից կլավանա։ Դուք դրել ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք սարքում»։

Հարցին, թե հազարավոր որդեկորույս մայրեր մերժել են առաջին տիկնոջ՝ խնջույքի մասնակցելու հրավերը, իսկ Սիլվա Հակոբյանն ինչպե՞ս է կարողացել ընդունել առաջարկն ու երգել, պատասխանեց. «Ես չգիտեմ՝ այնտեղ քանի՞ մայր է եղել, քանի հոգի որ եղել են, մենք այդքանի համար ենք արել։ Մենք միշտ էլ դա անելու ենք»։

Հարցին՝ արդյո՞ք չի ազդի հրավերն ընդունելու և երգելու առաջարկը երգչուհու հեղինակության վրա, պատասխանեց. «Ինձ համար մի հաշիվ է, թե ով է կազմակերպում։ Խնդիրն այն է, որ այդտեղ զոհվածի մայրիկներ են նստած եղել։ Մենք ոչ մի տեղ փողով չենք երգել, սա առաջին դեպքը չէ, սա էլ բացառություն չէր։ Սիլվան գումար չի վերցրել որևէ մեկից այդ միջոցառմանը երգելու համար։ Իհարկե, փողով չի երգել, ձեզ համար դա ճշտելը դժվար չէր։ Իսկ այն, ինչ հիմա գրում են Սիլվայի պահով, չի՛ կարելի նման բաներ անել։ Իմ տղեն էլ է պատերազմ գնացել, ինքը Հադրութում է կռվել, բայց լավ է, բարով-խերով վերադարձավ, մենք էլ իրենց նման մեռած էինք, թաղված չէինք։ Այդ ցավը բոլորինս է։ Մենք մեր երկրին նվիրված մարդիկ ենք»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան