Ներքին 5 ամիս առաջ - 14:52 13-05-2026

Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին. ՌԴ Կոմկուսի առաջնորդ

Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին:

Այս մասին ասել է ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Ելույթ ունենալով լիագումար նիստում՝ Զյուգանովը հայտարարել է, որ վրդովված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից։

«Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի նրանից, որ Երևանից հնչեն Կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքի ձայներ»,- ասել է նա։

Զյուգանովը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին Զելենսկուն հարթակ տրամադրելու համար և պահանջել է դադարեցնել Փաշինյանի ընդունելությունը Մոսկվայում։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես պնդում եմ, որպեսզի այդ գործիչն այլևս չհայտնվի մեր մայրաքաղաքում, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել նրա օգտին»,- հայտարարել է Կոմկուսի առաջնորդը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»