Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 23:35 03-11-2026

Երեխայիս իր ոտքով տարել եմ հիվանդանոց, մահացած տվեցին ինձ. Գյումրիում մահացած 3-ամյա աղջկա մայրը մանրամասներ է պատմել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Գևորգյանը ահազանգում է, որ իր 3-ամյա դուստրը, իր համոզմամբ, բժիշկների անուշադրության հետևանքով է մահացել։

Երիտասարդ մայրը Oragir.News-ին բացառիկ մանրամասներ է ներկայացրել՝ պնդելով, որ երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։

Մոր պատմելով՝ երբ երեխային տեղափոխել են Գյումրիի նախկին մանկական ավստրիական հիվանդանոց, ներկայացրել են նրա առողջական վիճակի վերաբերյալ գանգատները, սակայն բժիշկը, առանց երեխային պատշաճ զննելու, եզրակացրել է, որ խնդիրը սեզոնային վիրուսներից է։

Աստղիկ Գևորգյանի խոսքով՝ հոկտեմբերի սկզբին երեխայի մոտ նկատվել են կոկորդի կարմրություն և ջերմության բարձրացում։

Բուժօգնության համար դիմել են Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկա, որտեղ երեխային բուժել են, և նա ապաքինվել է։ Սակայն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, երեխայի առողջական վիճակը կրկին վատացել է։ Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք՝ նախկին մանկական ավստրիական հիվանդանոց։

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Մոտ մեկ ժամ անց մայրը բժիշկներից տեղեկացել է իր 3-ամյա դստեր մահվան մասին։

Oragir.News-ը կապ է հաստատել նաև Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի՝ նախկին մանկական ավստրիական հիվանդանոցի հետ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ երեխան բաժանմունք է տեղափոխվել վիրուսային ինֆեկցիայով, իսկ հիվանդանոց ընդունվելուց հետո նրա վիճակը ծանրացել է։

«Տվյալ երեխան մանկական բաժանմունք է տեղափոխվել վիրուսային ինֆեկցիայով, ինչ-որ իքս ժամանակ բուժում է ստացել տանը։ Ընդունվել է մանկական բաժանմունք, վիճակը ծանրացել է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է»,- հայտնել են բժշկական կենտրոնից։

Բժշկական կենտրոնից, քանի որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, այլ մանրամասներ չեն հայտնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել