Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
Ինչպես մի քանի օր առաջ գրել էի, Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։
Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման լուրերից հետո իրանական տելեգրամյան ալիքները Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների դիտարկման կադրեր են հրապարակել՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» վերտառությամբ, որոնցում երևում է բռնազավթված Արցախի հարավի Խուդափերինի կամրջի հատվածը, ռազմական բեռնատարի շարժ և «Կեցցե Ադրբեջանը» գրություն։
Սա, ըստ էության, մեկ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբին տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածն է։