Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:57 19-07-2024

Կյանքից հեռացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարը

81 տարեկանում մահացել է Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է Nhan Dan թերթը։

Գլխավոր քարտուղարը մահացել է զինվորական հոսպիտալում երկարատև հիվանդությունից հետո՝ չնայած երկրի առաջատար բժիշկների ջանքերին: Նգուեն Ֆու Չոնգի հրաժեշտի արարողության օրը և վայրը հայտնի չեն:

2006-2011 թվականներին ղեկավարել է Վիետնամի ազգային ժողովը։ Այնուհետև 2011 թվականին դարձել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության ղեկավար, որից հետո երկու անգամ վերընտրվել է այդ պաշտոնում։ 2018-2021 թվականներին նա նաև Վիետնամի նախագահն էր։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի