Ներքին 8 ամիս առաջ - 21:48 02-12-2025

Գյումրիի վաղվա ավագանու նիստից մտավախություններ չունենք, ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է. Կոմկուսի քարտուղար

Վաղը Գյումրիի ավագանու հերթական նիստն է. քննարկման առանցքում կարևոր նշանակության հարցեր են ընդգրկված։

Նշենք, որ նախորդ ավագանու նիստը չկայացավ. ՔՊ-ն քվորում չապահովեց։ Գյումրիի ավագանու խմբակցություններում բացակա անդամներ չկան։ Կոմկուսը, «Մեր քաղաքը» կարողացան առանց ցնցումների իրականացնել մանդատների փոխանցումը ընտրացուցակի հաջորդ համարներին։

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու 2 անդամներ մանդատներից հրաժարվել էին։

Oragir.News-ի հետ զրույցում Կոմկուսի քարտուղար Լուսինե Անանյանը, անդրադառնալով վաղվա նիստին, ասում է. «Վաղվա ավագանու նիստից մտավախություններ չունենք, ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է։ Ինչ էլ, որ անեն սպասելի է, չենք զարմանա։Պարոն Ղուկասյանը մեզ ուժ է տալիս, ինչն ավելի պարտավորեցնում է»։

Կոմկուսի քարտուղարի խոսքով` անելու են այնպես, ինչպես արել են մինչև հիմա։ Չեն վախենում, չեն ընկրկում իշխանականների սցենարներից ու ճնշումներից։

Ձեզ գուցե հետաքրքրի