Ներքին 6 ամիս առաջ - 19:33 20-04-2026

Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվում՝ «Ազատության» տեղեկություններով:

Բերման է ենթարկվել Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գևորգյանը: Նրա որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է, իսկ Գևորգյանը քաղաքական ուժի աջակիցներից է:

Տեղեկություններ կան, որ խուզարկություններ են իրականացվել նաև Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում: Վերջինս ևս ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակում: Այվազյանի հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել:

Հայտնի չէ՝ նա բերման է ենթարկվել, թե ոչ, և արդյոք կան ձերբակալվածներ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ