Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:00 23-02-2026

Իշխանական համակարգը լցված է ոչ պրոֆեսիոնալներով. պետական պարտքի աճն ապօրինի է

2018 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է շուրջ 6,9 միլիարդ դոլար։ 2025 թվականի դրությամբ այն արդեն հատել է 14,5 միլիարդ դոլարի շեմը։ Այսինքն՝ յոթ տարվա ընթացքում պետական պարտքն աճել է ավելի քան 107 տոկոսով։ Այս աճի պատճառների և հետևանքների մասին իր գնահատականներն է ներկայացրել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ այսօր ամբողջ իշխանական համակարգը լցված է ոչ պրոֆեսիոնալներով, որոնք բացարձակ տեղյակ չեն իրենց աշխատանքի բնույթից և դա ամենամեծ կոռուպցիան է, ամենամեծ վնասը պետությանն ու պետականությանը։ Տնտեսագետը նաև ընդգծել է, որ փոխառու միջոցները միշտ ունեն պայմաններ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները, և այդ պայմանները ևս պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից։

«Պետք է ստանալ Ազգային ժողովի հաստատումը, և միայն դրանից հետո դիմել տարբեր աղբյուրների՝ ներքին կամ արտաքին փոխառու միջոցների ներգրավման համար։ Սա է օրինական ճանապարհը։ Սակայն, եթե պարտքը կրկնապատկվել է, նշանակում է՝ թե՛ ծավալները, թե՛ մեխանիզմները մի կողմ են դրվել և արվել է այնպես, ինչպես նպատակահարմար են գտել»,- նկատում է տնտեսագետը։

«Պետական կառույցներում մեծ մասամբ տեղ են գտել մարդիկ, որոնք մասնագիտական առումով չեն համապատասխանում զբաղեցրած ոլորտի հետ։ Դա վերաբերում է հատկապես տնտեսության կառավարման մարմիններին։ Արդյունքում՝ համակարգից դուրս են մղվում պրոֆեսիոնալները, իսկ պետական միջոցները ծախսվում են խորհրդականների, օգնականների և այլ հաստիքների վրա, որոնք հաճախ չեն արդարացնում իրենց գոյությունը»,- հավելում է Մանասերյանը։

Անդրադառնալով աղքատության մակարդակին՝ նա նշել է, որ պաշտոնական հայտարարություններն աղքատության կրճատման մասին, չեն արտացոլում իրական պատկերը։

Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարող պետական պարտքը կրկնապատկվել, համախառն ներքին արդյունքը աճել, իսկ երկիրը չզգա որևէ լուրջ առաջընթաց։ Չի կարող այդ ծավալներով աճել պետական պարտքը և միաժամանակ պահպանվել աղքատության բարձր մակարդակը։ Սրանք իրար հակասող ցուցանիշներ են, որոնց վերլուծությունը նույնիսկ տնտեսագետի մասնագիտություն չի պահանջում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում