Ներքին 8 ամիս առաջ - 17:08 21-02-2026

Լեզվի պաշտպանությունը ազգային անվտանգության հարց է. Մանե Թանդիլյան

Փետրվարի 21-ին Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի օրը։ Սա պարզապես օրացուցային հիշատակում չէ․ սա մեր ինքնության, պետականության և մշակութային շարունակականության խորհրդանիշն է, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանը։

«Հայոց լեզուն մեր ժողովրդի գոյության առանցքն է։ Դարերի փորձությունների միջով անցնելով՝ այն պահպանել է մեր ազգային դիմագիծը, միավորել սերունդներին և դարձել պետականության հիմնասյուներից մեկը։

Լեզվի նկատմամբ հարգանքը սկսվում է առօրյա խոսքից, շարունակվում կրթական համակարգում և ամրապնդվում պետական քաղաքականությամբ։

Սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ քաղաքացու, մտավորականի, պետական գործչի։
Մենք համոզված ենք՝ լեզվի պաշտպանությունը ազգային անվտանգության հարց է։

Պահպանենք, զարգացնենք և փոխանցենք մայրենին սերունդներին՝ որպես անկախ, հզոր և արժանապատիվ պետության ամուր հիմք»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում