Ներքին 8 ամիս առաջ - 20:38 20-02-2026

«Հայվեյզ»-ն ապահովում է ՀՀ օդային բեռնափոխադրումների զգալի մասը․ պարզաբանում

«Հայվեյզ» ավիաընկերությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով Oragir.News կայքում արված հրապարակումներից մեկին:

Ստորև ներկայացնում ենք ընկերության պարզաբանումը.

«https://oragir.news/hy կայքում 18.02.2026թ հրապարակման առթիվ

Տեղեկացնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացվել է ապատեղեկատվություն. 2021թ փետրվարին առևանգվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավը, գործարար Գևորգ Նալբանդյանը ընկերության բաժնետեր է դարձել այդ դեպքից հետո:

Դառնալով բաժնետեր, Գևորգ Նալբանդյանը սկսել է ընկերության առողջացման գործընթացը. իրականացրել է ռեբրենդինգ՝ ընկերությունն անվանափոխելով «Հայվեյզ» և բոլոր հնարավորություններն օգտագործելով Հայաստան է վերադարձրել առևանգված օդանավը։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղավիացիայի իբր «Հայվեյզի» պատճառով կրած վնասներին, ապա դա ևս ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ։

ՀՀ քաղավիացիան ԵՄ անվտանգության «սև ցուցակում» է հայտնվել 2020թ․ հունիսին ավիացիայում EASA -ի կողմից իրականացված աուդիտի արդյունքում։ Հարկ ենք համարում նշել, որ «Հայվեյզ» ավիաընկերությունը ներկայումս հանդիսանում է ՀՀ միակ բեռնատար ավիաընկերությունը, որը կարճ ժամանակում իր ցուցանիշներով հասցրել է արժանանալ միջազգային գործընկերների համապատասխան գնահատականի։ «Հայվեյզ» ավիաընկերությունը նաև ապահովում է ՀՀ օդային բեռնափոխադրումների զգալի մասը»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ