Ներքին 9 ամիս առաջ - 17:28 04-02-2026

Իմ տեղակալները շատ արժեքավոր են և շատ սիրելի․ Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տարեկան ամփոփիչ ասուլիսում հարց հնչեց, թե ինչ հարաբերություններ ունի նախարարն իր տեղակալների հետ։ Լրագրողը հիշեցրեց նախարարին, որ նա մի անգամ ուսանողներին ասել է, թե երբեմն ChatGPT-ն ավելի պիտանի է, քանի իր տեղակալները։

Նախարարը հերքեց, թե այդպիսի բան է ասել ուսանողներին, ընդգծելով, որ նման արտահայտություն անելու պատճառ չունի։ Նա ասաց, որ իր տեղակալների հետ շատ լավ հարաբերություններ ունի, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Նախարարը չհերքեց, որ ուսանողների հետ խոսել է 21-րդ դարում արհեստական բանակության գործիքների կիրառման անհրաժեշտության մասին։ Միաժամանակա՝ նա ճշտեց, որ ԱԲ գործիքների կիրառման արդյունքում աշխատակիցների օպտիմալացում չի կատարվել գերատեսչությունում։

«Տեղակալները շատ արժեքավոր են ու շատ սիրելի նախարարի համար։ Առիթից օգտվելով՝ իրենց շնորհակալություն հայտնենք այն ցուցանիշների համար, որոնք այսօր ներկայացրեցի»,- ամփոփեց թեման նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ