Ներքին 9 ամիս առաջ - 17:19 03-02-2026

«Ներգաղթի ժամանակաշրջանը»՝ առանց Սյունիքի և Գեղարքունիքի. 2023-ից հետո մարզերից հեռացել է մոտ 40 հազար մարդ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ֆեյսբուքում ելույթ է ունեցել և նշել է, որ Հայաստանում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը:

Ըստ պատգամավորի՝ 2000-ականներին ՀՀ-ում թիվ մեկ թեման արտագաղթն էր, և որ մարդիկ խոսում էին այն մասին, որ Սերժի կամ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ն տարեկան լքում էր 30 հազար, 40 հազար և նույնիսկ 50 հազար մարդ, բայց այժմ այդ ժամանակներն ավարտվել են:

Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում բնակչության թվի աճ, իսկապես, կա: Օրինակ՝ 2024 թվին բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 991 հազար 200, իսկ արդեն 2025-ին՝ 3 միլիոն 76 հազար 200:

Երևանում բնակչության թիվը տարեցտարի ավելացել է, մարզերի մեծամասնությունում էլ են թվերը հիմնականում կայուն:

Սակայն մարզերից երկուսի վիճակագրությունում ուշագրավ փաստ կա. 2023 թվականին, երբ բռնի հայաթափվել ու Ադրբեջանին է հանձնվել Արցախը, մարդիկ սկսել են զանգվածաբար լքել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2021 թվին Սյունիքի մարզում ապրել է 135 հազար 800 մարդ, 2022-ին՝ 134 հազար 700 մարդ, իսկ արդեն 2023-ին՝ 114 հազար 400 մարդ: Այսպիսով՝ Ադրբեջանի «քթի տակ» հայտնվելուց հետո մարզը լքել է 21 հազար 400 մարդ:

2024–ին Սյունիքում բնակչությունն ավելացել է 2000-ով, իսկ 2025–ին՝ ևս 300-ով:

Գեղարքունիքի մարզում նույնպես հենց 2023-ին բնակչությունը պակասել է 17 հազար 700-ով՝ 227 հազար 800-ից դառնալով 210 հազար 100 մարդ:

2025 թվականին Գեղարքունիք է վերադարձել 5.600 մարդ՝ ընդհանուր թիվը դարձնելով 215 հազար 700:

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին Արցախի կորուստը էապես ազդել է Հայաստանում մարդկանց կյանքի որակի ու անվտանգության վրա և այդ ժամանակ մարդկանց ստիպել լքել իրենց տներն ու անվտանգ կյանք փնտրել այլ տեղ:

Ա․Ս․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ