Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:59 19-12-2025

ԱԱԾ-ն կարող է քաղաքական իշխանության հրահանգով հրապարակել գաղտնիության ռեժիմում համագործակցած անձի տվյալները. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն օպերատիվ–հետախուզական մարմինների հետ գաղտնիության հիման վրա ոչ միայն համագործակցող, այլ նաև ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԾ անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ:

Այս կարգավորման գլխավոր նպատակներից մեկն այն է, որ ցանկացածը, որը համաձայնում է ի շահ պետության համագործակցել, օրինակ՝ ԱԱԾ–ի հետ, համոզված ու երաշխավորված լինի, որ երբևէ իր համագործակցության մասին տվյալները որևէ անձի հայտնի չեն լինելու։ Ավելին, պրակտիկայում ցանկացած «օպեռի» համար իր հետ գաղտնի համագործակցող անձի տվյալների պաշտպանությունը մասնագիտական արժանապատվության հարց է։

Նախ մի կողմ թողնենք, որ Եզրաս սրբազանը, եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա գործել է հանուն իր պետության անվտանգության և սա հնարավոր չէ քննադատել։ Բայց, այս պայմաններում, երբ ԱԱԾ–ն կարող է պարզապես քաղաքական իշխանության հրահանգով ստանալ և հրապարակել գաղտնիության ռեժիմում համագործակցած անձի տվյալները, ապա ի՞նչ եք կարծում, սրանից հետո որևէ մարդ կվստահի՞ ձեզ, կհամագործակցի՞ ձեզ հետ։

Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ավելի արդյունավետ եղանակով ինչպես կարելի է քանդել պետական անվտանգության համակարգը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար