Ներքին 1 տարի առաջ - 22:30 20-06-2025

Մենք կորցրել ենք Արցախը, բայց ոչ մի բան չենք գտել․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց, որ մենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։

«Շատ են խոսում այն մասին, թե մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը: Այս հարցի մասին շատ եմ մտածել, և այստեղ իմ եզրակացությունը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ գտել ենք Հայաստանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հիմարություններ է խոսում։

«Դա ով ա, չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չենք գտել։

«Մենք ոչ մի բան էլ չենք գտել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը թուրքից ավելի վատն է։

«Նիկոլը մարդ չի, նա թուրքից վերան ա։ Նրան պետք ա կախել ոտքերով, տակը մի կտոր չոր հաց դնոլ ու թողել, որ սատկի։ Ես իրանից բան չեմ հասկանում։ Նման մարդուն ոնց են վարչապետ դրել, չեմ հասկանում, ոնց կարելի ա իրան վստահել։ Մարտի 1-ը մենակ հերիք ա, որ մարդ ոչ մի հաշվարկի մեջ չմտնի դրա հետ։ Ալերգիա ունեմ դրա հանդեպ ես»,- ասաց նա։

«Տանել չեմ կարողանում իրեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան