Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 11-06-2025

Հայաստանի տարբեր մարզերում բնակարանային գողություններ արած օտարերկրացի է ձերբակալվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան և կատարում բնակարանային գողություններ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ: Հունիսի 9-ին` առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո, 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:

Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե և ոսկե զարդեր, կողպեք բացելու հատուկ հարմարանքներ, տարբեր արժույթի թղթադրամներ:

Տղամարդը խոստովանեց, որ բնակարանային գողություններ է կատարել նաև անցած տարվա նոյեմբերի 15-ին և այս տարվա ապրիլի 4-ին` Վանաձորում, հունիսի 2-ին` Վաղարշապատում, մի քանի օր առաջ էլ` կրկին Վանաձորում:

Կազմված փաստաթղթերն ու 63-ամյա տղամարդը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել