Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:39 17-09-2022

Սոթքի տներում գողություններ են կատարվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝ իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարաններին:
Ստացվում է՝ ոստիկանության վերահսկողությունը արդյունք չի տվել, կամ էլ, առհասարակ վերահսկողություն չի եղել: Իսկ թե ով կամ ովքեր են բնակարաններում գողություններ կատարողները, հուսանք՝ գոնե կկարողանան պարզել իրավապահները, եւ նրանց պատիժը չի ուշանա: Անգամ այս դժվարին իրավիճակներում անտուն մնացած քաղաքացիների բնակարանները թալանում են, եւ պատկան մարմինները ոչինչ չեն կարողանում անել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են