Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:12 01-08-2022

Արաբկիրի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Հուլիսի 28-ին, տարբեր ժամերի, ոստիկանություն զանգած քաղաքացիները հայտնել էին իրենց մեքենաների կողային հայելիները գողանալու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, գողացել էին մայրաքաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Ռաֆ 4»-ի, Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Լեքսուսի», Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրիի», Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Սանգյունգ Տիվոկի» կողային հայելիները, իսկ Գյուլբենկյան փողոցում կայանված «Միցուբիշի Պաջերոյի» ապակին կոտրել և գողացել էին արխիվացման 3 արկղ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունները կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը հուլիսի 30-ին ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել