Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 19:28 13-10-2026

Քանաքեռավանում 1 շաբաթ է՝ կեղտաջրերը մի քանի կմ հոսում են՝ հասնելով «Երազ» մանկապարտեզ

Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան բնակավայրի բնակիչները մեկ շաբաթից ավելի է՝ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ ոչ Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, ոչ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունից, թե երբ են ի վերջո Քանաքեռավանի գլխավոր՝ Երևանյան փողոցում վերանալու հակասանիտարական վիճակն ու գարշահոտը, որն ամեն պահի նաև վարակի «բույն» է դառնում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց վրդովմունքն էին ուղղում Նոր Հաճնի քաղաքապետին, «Վեոլիա ջրին»՝ ասելով, որ նրանք ցուցաբերում են քար անտարբերություն, քանի որ 1 շաբաթից ավելի է՝ այդ գարշահոտի վերացման համար դիմում են «Վեոլիա ջուր», այնտեղից պատասխանում են, թե դա իրենց գործը չէ, դիմեն համայնքապետարան, դիմում են համայնքապետարան, այնտեղից էլ ասում են՝ դա «Վեոլիայի» գործն է։ Մի խոսքով քաղաքապետն ու «Վեոլիա ջուրը» Նաջարյանի օրինակով իրար վրա են գցում պատասխանատվությունն ու հարցը բնակիչների համար դառնում է անլուծելի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կոյուղատարերից դուրս եկող կեղտաջուրը հասնում է անգամ նշված փողոցում գործող «Երազ» մանկապարտեզ, ու ծնողները մեկ շաբաթից ավելի է երեխաներին մանկապարտեզ են տանում, ովքեր էլ այդ հոտի պայմաններում մնում են մանկապարտեզում այնքան, մինչև կեսօրին ծնողները նորից այդ կեղտաջրի միջով ու հոտին երեխաներին տուն կտանեն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված