Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն է։
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են․
🔹 Քաղաքապետ Տիգրան Ավինյանի և տեղակալների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը․ արդյո՞ք պարտականություններն են ավելացել, թե՞ նույն գործն է արվելու ավելի թանկ։
🔹 15 րոպեում թեթև վթարից հետո ճանապարհը չազատող վարորդների տուգանքները (ում առաջարկն է դա եղել)։
🔹 Կրպակների ու խանութների ապամոնտաժումները․ ի՞նչ անեն սեփականության վկայական ունեցող քաղաքացիները։
🔹 «Defense Housing»-ի շինհրապարակում կռունկի փլուզումն ու հնդիկ աշխատակիցների ողբերգական մահը․ ով է պատասխանատու վերահսկողության բացակայության համար։
🔹 Քաղաքաշինական խայտառակ վիճակը, կանաչ գոտիների ոչնչացումն ու Կենտրոնի գերծանրաբեռնվածությունը։
🔹 Ինչպե՞ս է ՔՊ-ն որոշումներ կայացնում առանց բացարձակ մեծամասնության և ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայկ Մարությանի հետ։
🔹 Տրանսպորտի ու փոսալցումների այլընտրանքային լուծումներ, որոնք կթեթևացնեն երևանցու հոգսը։
Մանրամասները՝ տեսանյութում: