Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:16 07-08-2021

Ոստիկանները բացահայտել են վարկային կազմակերպության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակությունը

Ոստիկանության ծառայողները բացահայտել են օգոստոսի լույս 4-ի գիշերը վարկային կազմակերպության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակությունը. մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել է, որ Իջևանի Երևանյան փողոցում գործող վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։ Պարզվեց հետևյալը․ վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։ Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել էր ահազանգման ոտնակը, տղամարդն էլ փախել էր՝ պահանջած փողը չստանալով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողները հանցագործության բացահայտման նպատակով ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու իրականացրել քննչական գործողություններ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտման միջոցառումներին միացել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։

Նշվում է. որ քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան է, Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ։ Նա դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ 31-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել։ Բացի այդ, նա իրավապահներին է ներկայացրել ավազակության ժամանակ հագած տաբատն ու վերնաշապիկը՝ հայտնելով, որ ձեռնոցները, դիմակն ու խաղալիք նռնակը գցել է Աղստև գետը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ, քննչական փորձարարություն, դատավարական այլ գործողություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ