Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:50 18-05-2025

Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջը. Տաթևիկ Վիրաբյանի արձագանքը

Աննա Հակոբյան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները՝ իմը և ձերը։ Այս մասին գրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը.

«Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով՝ ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։

Աննա, իմ և քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողությամբ մարդ։ Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթեժ օրերին՝ կյանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։

Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։Մի եղբայր զոհվել հերոսաբար ՀՀ Իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու «մրցակցությունից դուրս» վայրերում։

Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ՝ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։ Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։

Ես հասկանում եմ՝ դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետեւ իշխանություն ունեք։ Բայց դա չի երկար տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունաքամ է արվել։

Իսկ ավարտեմ՝ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։ Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։

Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամեն ինչ ավելի «պաշտոնապես» հնչի։

Բայց անկախ ամեն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը։ Իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կինը՝ որը խորհրդանշեց Արցախի կորուստը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում