Ներքին 4 տարի առաջ - 16:09 20-05-2022

Գարիկ Սարգսյանը կադրային ջարդ է սկսել․ ազատել է նաև 44-օրյա պատերազմի հերոսի քրոջը

Երկրորդ փորձից Վեդի խոշորացված համայնքի ղեկավար դարձած կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը եկած-չեկած համայնքապետարանի աշխատակազմում կադրային ջարդ է սկսել։

Oragir.news-ին համայնքապետարանի նախկին աշխատակիցներից մեկը պատմեց, որ Գարիկ Սարգսյանն ընտրվելուց հետո հին ու բանիմաց գրեթե բոլոր աշխատակիցներին հեռացրել է աշխատանքից՝ փոխարինելով 20 տարեկանից բարձր կադրերով, որոնք ո՛չ լիարժեք մասնագիտություն ունեն և ո՛չ էլ համապատասխանում են այն աշխատանքին, որը կատարում են․ «Ուզում եմ նաեւ ասել, որ փոփոխությունների հեղինակը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն, ՔՊ-ից ավագանու անդամ Արամայիս Գրիգորյանն է։ Հենց նրա նախաձեռնությամբ են ազատվում աշխատանքից, Գարիկն էլ ազատում է»։

Մենք տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է նաեւ 44 օրյա պատերազմում զոհված Արտյոմ Մալխասյանի քույրը՝ Արմինե Մալխասյանը։ Նա տան միակ աշխատող ուժն է, ունեն վարկային պարտավորություններ, որոնք Արմինեի աշխատանքի շնորհիվ էին լուծում, սակայն զրկվելով աշխատանքից՝ հոր ու մոր հետ ապրող Արմինեի ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։

Մեզ հետ զրույցում Արմինեն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ համայնքի խոշորացման հետեւանքով գործազուրկ է դարձել, դիմել է կառավարություն, այնտեղից ուղղորդել են Արարատի մարզպետարան, սպասում է, որ գոնե իր աշխատանքի հարցում մարզպետը կօգնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում