Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:33 21-05-2025

Ահա՛, խնդրե՛մ, ևս մեկ ոջիլ. Աննա Հակոբյանի նոր գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակաոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ահա՛, խնդրե՛մ, եւս մեկ ոջիլ։ Մարմնիդ տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոջիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես մեկնաբանել։

Նեղվում էի, ընկե՜րս, նեղվում էի։ Եթե իհարկե գտնում ես, որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղղակի նեղվում են։

Ի՞նչ պետք է անեի, որ իմանայիր` նեղվում եմ։ Պետք է ձեր մակարդակի իջնեի՞ եւ մրցավազքի մեջ մտնեի՞։ Դա էլ է կրթության հարց, գիտե՞ս. աղետի, դժբախտության, պարտության ժամանակ սեփական անձը դիրքավորելու ունակությունը։

«Ցավի» սպարտակիադա էիք հայտարարել. մինչեւ այսօր էլ ոմանք դեռ դուրս չեն եկել մարաթոնից` չկայացած պոետի իրենց ձիրքով ցավ ու կորուստ են մրմռացնում։

Անարգեցիք անգամ անմահացած տղաների հիշատակն ու նվաստացրեցիք նրանց մայրերին` ցույց տալու համար, թե որքա՜ն եք նեղված, եւ ապացուցելու համար, որ մայրերը տառապում են, երբ զավակ են կորցնում։ Իսկապե՞ս։ Դա ապացուցելու կարիք ունե՞ր։ Տգիտություն չէ՞, երբ փորձում ես ապացուցել անապացուցելին՝ ակներեւը։

Եթե մի քիչ կրթվեիք եւ սեփական քթից անդին մի բան տեսնելու կարողություն ունենայիք, կիմանայիք, որ աշխարհի միակ ժողովուրդը չենք, որ պատերազմի միջով անցանք։

Եւ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք։

Բայց քանի որ երկար ժամանակ երկրիցս միալար ոռնոց էր արձակվում, ստիպված էի ամեն կերպ հակակշռել այն, որպեսզի աշխարհը չարձանագրեր` մինչեւ պատերազմը «առյուծ կտրող», պատերազմից հետո կաղկանձող իմ տեսակը։

Այնպես որ, ընկե՜րս, հանդարտվիր, ամեն ինչ այդքան պարզ չէ՛, որքան կարող է թվալ»։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում