Արտաքին 1 տարի առաջ - 21:17 17-05-2025

Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի նոր պաշարներ, որոնք կբավականացնեն երկրի բնակչության էներգետիկ կարիքները երեք տարուց ավելի բավարարելու համար, հաղորդում է AFP-ն։

«Մենք հայտնաբերել ենք 75 միլիարդ խորանարդ մետր նոր բնական գազ։ Այս քանակությամբ մենք կկարողանանք մեր տների կարիքները բավարարել մոտ 3.5 տարի», - ասել թ նա։

Էրդողանն այս պահուստը գնահատել է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

«Մեր աշխատանքները Գյոքթեփե-3 հորատանցքում, որոնք սկսվել էին մարտի 27-ին՝ մեր յոթերորդ սերնդի «Աբդուլհամիդ Հան» հորատման նավով, երեկ ավարտվեցին», - ասել է նա։ Թուրքիան շարունակում է մեծապես կախված լինել ներմուծումից՝ իր էներգետիկ կարիքները բավարարելու համար, չնայած Էրդողանը շեշտել է Անկարայի՝ էներգետիկ անկախության հասնելու ցանկությունը։

«Մենք կշարունակենք մեր ճանապարհը՝ առանց կանգ առնելու, առանց հանգստանալու և առանց ուշադրություն դարձնելու քննադատությանը կամ խոչընդոտներին, մինչև հասնենք մեր նպատակին՝ Թուրքիայի լիակատար էներգետիկ անկախությանը», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը