Ներքին 1 ժամ առաջ - 20:00 25-10-2026

Ինչով են ավարտվել հայ-թուրքական բարեկամության նախորդ փորձերը. միամտություն և ողբերգություն

Oragir.News-ի «Անցյալի դասեր» շարքում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների պատմության երկու դրվագների։

Հայ-թուրքական բարեկամության և բարի դրացիության փորձերը ամենևին էլ նոր չեն։ Այսօր անդրադարձ է կատարվել երկու կարևոր պատմական հանգրվանի, որտեղ սպասելիքներն ու դառը իրականությունը բախվել են իրար և մնացել որպես պատմական վկայություն ու անցյալի դաս։

1907 թվական։ Փարիզ։

Հայ հեղափոխական դաշնակցությունն ու երիտթուրքերը բանակցություններ են վարում՝ նպատակ ունենալով տապալել սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի իշխանությունը և վերականգնել սահմանադրական կարգը։

Հայկական կողմը հույս ուներ, որ այդ համագործակցությունը ճանապարհ կբացի հայերի իրավունքների պաշտպանության, քաղաքական բարեփոխումների և արևմտահայության անվտանգության ապահովման համար։

1908 թվականին երիտթուրքական հեղափոխությունից հետո վերականգնվում է սահմանադրությունը։ Հնչում են «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսները, և կայսրության ժողովուրդների շրջանում նոր սպասելիքներ են առաջանում։

Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է լինում։

1909 թվականին Ադանայում տեղի են ունենում կոտորածներ, ավերածություններ, հազարավոր զոհեր։ Տարբեր գնահատականներով՝ սպանվում է շուրջ 20–30 հազար հայ։

Սահմանադրական ազատության և իրավահավասարության խոստումներից ընդամենը մեկ տարի անց հայերը կրկին դառնում են զանգվածային բռնությունների զոհ։

Ադանայի կոտորածները բացահայտում են կարգախոսների և իրական քաղաքականության միջև եղած խոր հակասությունը։ Հայերի իրավունքների ու անվտանգության հարցը մնում է չլուծված։
Այդուհանդերձ, հայ քաղաքական գործիչները շարունակում են փնտրել արևմտահայության պաշտպանության ուղիները։
-
1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրվում է ռուս-թուրքական համաձայնագիրը, որով նախատեսվում էին բարեփոխումներ Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգներում՝ միջազգային վերահսկողության մեխանիզմներով։

Տարիների քաղաքական պայքարից հետո թվում էր՝ հայերի անվտանգության հարցը վերջապես կարող է ստանալ գործնական լուծում։

Բայց սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։

Համաձայնագիրը չեղարկվում է, իսկ նախատեսված բարեփոխումները մնում են անկատար։
Եվ արդեն 1915 թվականին երիտթուրքական իշխանություններն իրականացնում են Հայոց ցեղասպանությունը՝ հայերի զանգվածային տեղահանությամբ և բնաջնջմամբ։

Այսպիսով, քաղաքական համագործակցության ու դիվանագիտական համաձայնությունների միջոցով հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու ակնկալիքները չեն վերածվում իրական երաշխիքների։

Պատմական այս իրադարձությունները մեզ ստիպում են հարցնել՝ ի՞նչ արժեք ունեն քաղաքական խոստումները, եթե դրանք չեն ապահովվում իրական գործողություններով։

1907 թվականին հույսը կապվում էր քաղաքական համագործակցության հետ, իսկ 1914 թվականին՝ միջազգային համաձայնագրի։

Սակայն երկու դեպքում էլ հայ ժողովրդի անվտանգության հարցը չստացավ այն լուծումը, որի համար տարիներ շարունակ պայքարում էին հայ քաղաքական գործիչները։ Ենթադրյալ պատճառն այն է, որ Հայաստանի անկախությունը գերնպատակ չէր հայ քաղաքական կուսակցությունների համար։

Պատմությունը հիշեցնում է՝ բարեկամության մասին խոսքերը դեռ բարեկամություն չեն, իսկ ստորագրված համաձայնագիրը դեռ անվտանգության երաշխիք չէ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ