Ներքին 53 րոպե առաջ - 13:00 25-10-2026

Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան

Անսալով «ապագա կա՜» նշանաբանին` նախկին իշխանությունների օրոք ամենակոռումպացված կառույց համարվող ՃՈ պաշտոնյա, ապա հեղափոխական Արմեն Խաչատրյանը կոչ է անում ընտրել Առուշ Առուշանյանին, ում դեմ ՔՊ֊ն բոլորովին վերջերս անհաշտ պայքար էր մղում։

Քաղաքական անցուդարձի արանքներում պատգամավորի կինը, որդին, այժմ էլ դուստրը դարձել են պետական համակարգի բաղկացուցիչ. կինը` քոլեջի տնօրեն, որդին` ՊՈԱԿ֊ում բաժնի պետ, դուստրը` Բարձրագույն դատական խորհրդի աշխատակից։

Եվ հաշվի առնելով, թե ինչ արագությամբ Արմեն Խաչատրյանի որդին շարքային ծառայողից դարձավ ղեկավար, ենթադրելի է, որ նույնը կլինի Սյուզան Արմենի Խաչատրյանի դեպքում։

Ինչ վերաբերում է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Մարիամ Մինասյանին, ապա նրա ֆեյսբուքյան գրեթե ողջ էջը ամուսնու և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ հղումներ են, ինչը, կարծում ենք, հակասում է զսպվածության սկզբունքին։

Ամենից շատ դիտված