Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 21:14 23-06-2021

Այո՛, ապագա կա, բայց մեր՝ հայ ժողովրդի ապագան և իրենց ապագան լիովին տարբեր են, քանի որ մեր ապագայում իրենք չկան․ Գագիկ Գինոսյան

Օրագիր․news-ը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, ընտրությունների հավանական ելքերի և ազգային ուժերի ենթադրյալ նախաձեռնությունների մասին զրուցել է հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի հետ։

Վերջինիս բնորոշմամբ, Հայաստանի անկախությունը պատրանք է եղել, իսկ մենք ուղղորդվել ենք ինչ-ինչ ուժերի կողմից․ «Այս պատերազմին ևս մեզ պարտադրեցին ինչ-որ խաղի կանոններ և մեզ ստիպեցին հաշվի նստել դրանց հետ։ Այս ամենի տրամաբանական շարունակությունը Հայաստանի սահմանների խախտումն էր, իսկ հունիսի 20-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո այն հայտարարության տարածումն էր, ըստ որի՝ հայկական ուժերը պետք է հետ քաշեն զորքերը, և փոխարենը ռուսական խաղաղապահներ տեղակայվեն»։

Գագիկ Գինոսյանի բնորոշմամբ, ներկա օրերին փոխարինելու են ավելի վատ ու դժվարին օրերը․ «Չեմ ուզում վախեցնել, պարզապես ուզում եմ հորդորել, որ սթափվեք, քանի որ այս օրերին հաջորդելու են ավելի վատ օրեր․ ներկա կառավարությունը չի բավարարվելու միայն ընտրության արդյունքերը կեղծելով»։

Անդրադառնալով հունիս 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ Գագիկ Գինոսյանը վստահեցրեց, որ դրանց արդյունքները կեղծված էին․ «Ոչ թե ժողովուրդն է տվել իր քվեն, այլ ազգի 25%-ը»։ Ընտրություններին մասնակցել են կամ գիտակից մասան, կամ 3 տերերի կողմից ուղղորդվող մարդիկ, որոնք տեր են փնտրում իրենց համար»։

Ըստ նրա՝ այս ընտրություններից հետո մեզ անհրաժեշտ են ընդհատակյա մշակույթ, կրթություն և նույնիսկ բանակ․ «Ազգային ուժերը պետք է հստակեցնեն ազգային գաղափարները, հասկանան՝ հույսդ կարող ես միայն ինքդ քեզ վրա դնել և, իհարկե, չենթարկվել ինչ-որ պետական կառույցների»:

Պարոն Գինոսյանի հավաստմամբ, փնթի հոգիներով ու մտքերով բոլոր մարդիկ քիչ-քիչ հեռանալու են ասպարեզից․ «Մենք լինելիական ազգ ենք և ապրելու ենք, ես հավատում եմ, որ ապագա կա, բայց մեր՝ հայ ժողովդրի ապագան և իրենց ապագան լիովին տարբեր են, քանի որ մեր ապագայում իրենք չկան։ Հայաստանի ապագան կերտելու են ինքնաճանաչ, հայ լինելու արժանապատվությունը կրող և սեփական ճակատագրին տեր կանգնած մարդիկ»։

Մանրամասները՝ տեսանյութում



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում