Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:28 03-06-2022

Այո՛, սա քաղաքական պայքար է, բայց այս պայքարի մեջ անգամ առաջնորդներ չկան. Ա. Վանեցյան

Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս իշխանությունները պաշտպանում են յոթ կետերի օրակարգը և դրանով ուզում են ասել, որ իրենք դեմ են ՀՀ-ի, Արցախի Սահմանադրությանը, օրենքներին, անկախության հռչակագրին, դեմ են առհասարակ հային, հայկականին։ Մտավորականությունը, տարբեր հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները միացել են, ինչը խոսում է նրա մասին, որ դա իրոք համազգային պահանջ է, որ պաշտպանվի հայկական շահը, որ այս իշխանությունները ի վիճակի չեն պաշտպանել հայկական շահը և օր առաջ պետք է հեռանան.

«Մենք պայքարելու ենք մինչև հաղթանակ, պայքարելու ենք բոլորս միասին։ Երբ ապրիլի 17-ին դուրս եկա Հանրապետության հրապարակ, հետագայում սկսվեց շարժումը, ես մայիսի մեկի իմ ելույթում ասացի, որ սկսում ենք ապակենտրոն ցանցային պայքար։ Այո՛, սա քաղաքական պայքար է, բայց այս պայքարի մեջ անգամ առաջնորդներ չկա, ուստի այս պայքարը հանուն հայրենիքի է»։

Մանրամասն՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի