Արտաքին 53 րոպե առաջ - 14:19 25-10-2026

Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների nչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ բանակցենք․ Թրամփ

Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների ոչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ հնարավոր լինի բանակցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Այնտեղ չի մնացել ո՛չ ինքնաթիռ, ո՛չ նավ, ո՛չ առաջնորդներ, առհասարակ ոչինչ: Առաջին մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է, երկրորդ մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է: Ստիպված եմ կանգ առնել, որովհետև ես պետք է հասկանամ, թե գրողը տանի, մենք ում հետ ենք ընդհանրապես բանակցում»,-ասել է Թրամփը:

Իսլամական Հանրապետության առաջին և երկրորդ մակարդակի ղեկավարությունը, նրա խոսքով, ոչնչացված է, երկրում ինքնաթիռներ և նավեր չեն մնացել:

Նա նշել է, որ 2018 թվականին «միջուկային գործարքից» դուրս գալու որոշումը կայացվել էր ճգնաժամային պահին, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել:

ԱՄՆ ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պարտության են մատնել Իրանին՝ ռազմական, ֆինանսական և այլ առումներով: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք երբեք և ոչ մի պարագայում միջուկային զենք չունենան»,- հավելել է նա:

Նախընտրական հանրահավաքից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Թրամփը հիմարություն է անվանել The Wall Street Journal-ի լրագրողի հարցն այն մասին, թե երբ կարող է ԱՄՆ-ն հարված հասցնել Իրանին՝ նշելով, որ Վաշինգտոնը դիտարկում է ինչպես ուժային սցենարը, այնպես էլ Թեհրանի հետ գործարք կնքելու հնարավորությունը:

Ամենից շատ դիտված