Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտման մասին ահազանգ է ստացվել։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկի 31/12 ընտրատեղամասում(մշակույթի շենքում) երկու հոգով են մոտենում քվեախցիկին։
Նշենք, որ քվեարկության գաղտնիության պահպանումը ընտրական գործընթացի կարևոր սկզբունքներից է։
Նշենք նաև, որ կուտակումներ ևս կան նույն տեղամասում։
Անահիտ Չալիկյան