Ներքին 1 տարի առաջ - 18:13 09-04-2025

Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն գյուղի բնակիչները Oragir.News-ին ահազանգել են, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը։

Գյուղացիների խոսքով` այդ արոտավայրերը նախկինում եղել են ՊՆ-ի հաշվեկշռում, բայց հետագայում այդ արոտավայրերը անհատույց տրամադրվել են գյուղացիներին, քանի որ տուֆաշենցիները արոտավայրերի խնդիր են ունեցել։

Գյուղացիները պատմում են, որ իրենց արոտավայրերը տվել են մերձիշխանական շրջապատից մեկին, ով նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի մտերիմն է։

Տուֆաշենցիներն ասում են, որ իրենց արոտավայրերը խլում է Նոր կյանք գյուղի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանը։ Ըստ շրջանառվող լուրերի Ռաֆիկ Պետրոսյանը, 2023 թ.ին Երևան-Գյումրի ճանապարհին վթարի մեղավոր Հ.Պ.-ի հորեղբայրն է։

Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ ողբերգական վթարի մեղավորը ազատության մեջ է։ Նշենք, որ 2023 թ.գոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել էր «Զիլ» բեռնատարի վարորդը։

Նշենք, որ Հ.Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ. օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղեւորությունից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի