Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 05-05-2025

Ո՞ւր են գնալու ՔՊ առաջնորդները ձախողվելուց հետո 

Սպասելի բարի լուրով նշանավորվեց մայիսի 3-ը։ Պարզվեց, որ «Կրթվելը նորաձև է» արշավն ունենալու է վերջ, և այն հեռու չէ։

«Ինչպես սահմանել էինք «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարության մեջ` չենք դադարելու, մինչև Շարժումը չհասնի ամենավերջին գյուղում ապրող ամենավերջին տան բնակչին»,- մայիսի 3-ին ասել է Աննա Հակոբյանը Տավուշ մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում։

Ժողովրդի մեծ մասի համար վաղուց պարզ է, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը նախընտրական քարոզարշավ է, որով փորձում են բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ու մարդկային ռեսուրսներ հավաքագրել առաջիկա ընտրություններում ներգրավելու համար։ Քանի որ նախընտական քարոզարշավը վերջավոր է, ապա «Կրթվելը նորաձև է» շարժումը ևս ավարտվելու է, դադարելու է։ Ի՞նչ իմաստ ունի, շարունակելը, երբ վերջնական պարզվում է և՛ վարկանիշի սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ բարձրացնել, և՛ հնարավոր մարդկային ռեսուրսների սահմանը, որն ավարտվում է «ամենավերջին գյուղի, ամենավերջին տան բնակչին» հանդիպելուց հետո։ Այսպիսին է քարոզարշավի սահմանը։

Իսկ ո՞րն է ամենավերջին գյուղը, ի՞նչ է լինելու վերջին գյուղ հասնելուց հետո։

Նախ՝ վիրավորական է որևէ գյուղ ամենավերջին գյուղ որակելը։ Օրինակ՝ Բերդավանի բնակիչները կարող են վատ զգալ, որ իրենց գյուղն անվանում են ամենավերջին գյուղը։ Այդ որակման մեջ վիրավորական շեշտադրում կա, որովհետև ակնարկ է պարունակում նաև, որ ամենավերջին գյուղում ապրում են ամենավերջին մարդիկ։ Եվ քանի որ շարժման կազմկերպիչները ժողովրդին չեն հարգում, երբեմն նույնիսկ ատելություն են ցուցադրում, ապա նրանց համար այսպիսի վիրավորական շեշտադրումներն օրինաչափ են։

Այստեղ ուշագրավ է դառնում մեկ այլ հարց ևս, թե արդյո՞ք այս արշավի կազմակերպիչները մտադիր են այցելել նաև Արծվաշեն, որը նշված է իրական Հայաստանի ոսկեգույն քարտեզում։ Կամ արդյո՞ք այցելելու են ՀՀ այն տարածքները, որոնք 44-օրյա պատերազմի հաջոդրող տարիներին զավթվել են ադրբեջանցիների կողմից։ Թե՞ այնտեղ հիմա ՔՊ-ին ընտրողներ չկան, հետևապես՝ Փաշինյանի համար հետաքրքիր չեն։

Լավատեսները կարծում են, թե «Կրթվելը նորաձև է» շարժումը չի դադարելու։ Հայ ժողովրդի մի մեծ հատված ապրում է Հայաստանից դուրս։ Նրանց նույնպես պետք է հաղորդակից դարձնել այս արշավին։ Դրսում ապրող հայերի մի մասը ՀՀ քաղաքացի են և ընտրելու իրավունք ունեն։ Հետևաբար՝ նրանց նույնպես հանդիպելու խդիր պիտի լինի։

Մեկ այլ վարկածով էլ՝ եթե «Կրթվելը նորաձև է» արշավի մասնակցիների մեծ մասը ՔՊ-ին չընտրի, այսինքն՝ Փաշինյանը ձախողվի ու պարտվի առաջիկա ԱԺ ընտրություններում, ապա ՔՊ-ականների մի մասը, ենթադրաբար, կհեռանա Հայաստանից, ապաստան փնտրելով Ռուսաստանում, որտեղ նրանք ևս կարող են հանգանակություններ կազմակերպել և շարունակել բանախոսությունների նույն շարքը։ Այսինքն՝ արշավը կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից ու տարածվել ռուսական բնակավայրերում, ներգրավել ոչ միայն այնտեղի հայերին, այլև ռուսաստաբնակներին։

Այսպիսի ծավալումը օբյեկտիվորեն անհրաժեշտ է։ Ճիշտ չի լինի, եթե Հայաստանում բոլորը նորաձև կրթվեն, իսկ աշխարհի մյուս երկրների գյուղերի բնակիչները մնան տգիտության ճիրաններում։ Նրանց ևս պետք է ներգրավել, մյուս ժողովուրդները ևս իրավունք ունեն լսելու շարժման կազմակերպիչների բանախոսությունները։

Պատկերավոր ասած՝ Բերդավանում բացվեց լույս թունելի վերջում, երևաց վերջի սկիզբը, ավետվեց, թե երբ են դադարելու այս ձանձրացնող հանդիպումները, որոնց ժամանակ բանախոսները կրկնում են նույն բաները, սակայն արձագանք չեն ստանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը