Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 23:58 07-04-2025

Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի

Օսմանյան բանակի հայ սպա Միհրան Մեսրոպյանի թոռը՝ ամերիկահայ փաստաբան Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնը, դարձել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Նրա պապը ծառայել է Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլենի պատմությամբ՝ նշելով. «Հպարտ եմ, որ դեր եմ խաղացել նրա թուրքական քաղաքացիություն ստանալու ճանապարհին»։

Գլենը, ով ընտրել է «Մուրադ» անունը՝ ի պատիվ Սուլթան Մուրադի, արտահայտել է իր երջանկությունը՝ ասելով. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է»։

Ո՞վ էր Միհրան Մեսրոպյանը

Միհրան Մեսրոպյանը ծնվել է 1889 թվականին Աֆյոնքարահիսարում հայ վաճառականի ընտանիքում։ Նա ծառայել է որպես օսմանյան բանակի սպա Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում, և որպես ճարտարապետ։

Սովորել է Սանայի-ի Նեֆիսե Մեքթեբի դպրոցում, որն այժմ հայտնի է որպես Միմար Սինան գեղարվեստի համալսարան։ Ավարտելուց հետո նա 1909 թվականին նշանակվել է Իզմիրի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ և ղեկավարել բազմաթիվ ճարտարապետական նախագծեր քաղաքում։ Իզմիրում անցկացրած տարիներից հետո նա նշանակվել է Պալատի գլխավոր ճարտարապետ Ստամբուլում՝ Սուլթան Մեհմեդ Ռեշադի կառավարման ժամանակ։

1920 թվականին Մեսրոպյանն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ստամբուլի Ուսկյուդար թաղամաս, իսկ 1921 թվականին կնոջ և երկու որդիների հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Այնտեղ նա դարձել է Հենրի Վարդմանի՝ ժամանակի առաջատար կապալառուներից մեկի գլխավոր ճարտարապետը, ով կառուցել է Վաշինգտոնի ամենահայտնի շենքերից մի քանիսը։ Մեսրոպյանը մասնակցել է Քարլտոն հյուրանոցի, Դյուպոն շրջանի շենքերի, Հեյ-Ադամս հյուրանոցի, Վարդման աշտարակի (այժմ գործում է որպես Մարիոթ Վարդման Պարկ հյուրանոց) և Սեդվիկ Գարդենսի նախագծման աշխատանքներին։

Սպիտակ տան դիմաց գտնվող հյուրանոցը, որն այսօր հայտնի է որպես «Սենթ Ռեջիս», դարձել է Մեսրոպյանի հայտնի շենքերից մեկը Վաշինգտոնում։ Նույնիսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո Մեսրոպյանը պահպանել է իր կապերը Թուրքիայի իր ընկերների հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի