Արտաքին 4 տարի առաջ - 17:05 24-04-2022

Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործում. ԱՄՆ կոնգրեսական

Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության իրականացման գործում։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հղված տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին՝ այսօր Ֆրեզնոյում մենք բարձրացրել ենք հայկական դրոշը՝ ոգեկոչելու կորսված կյանքերը, նահատակներին ու նրանց ընտանիքներին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Մենք երբեք չպետք է մոռանանք այն»,- նշել է Կոստան։

Նա ընդգծել է, որ ինչպես Ֆրեզնոյի, այնպես էլ ողջ աշխարհի հայերի համար ապրիլի 24-ը չափազանց կարևոր օր է։

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք բոլոր պատասխանատուներին։ Թուրքիան ինչ-որ կետում պետք է ընդունի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության գործում»,- ասել է կոնգրեսականը։

Նա գոհունակությամբ փաստել է, որ Կոնգրեսը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նախորդ տարի Ջո Բայդենն առաջին անգամ որպես ԱՄՆ գործող նախագահ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այդուհանդերձ, Կոստան նշել է, որ անելիքները դեռևս շատ են։ «Մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրել Հայաստանին, սատարել ենք Արցախի ականազերծման հարցում, սակայն դեռևս այնքան շատ անելիք կա։ Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու հայ ժողովրդին, պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին և հիշեցնելու ողջ աշխարհին, որ անկախ նրանից թե դա մոտ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունն էր, թե վերջին տարիներին Ադրբեջանը, մարդկության դեմ գործված անմարդկայնությունը չպետք է հանդուրժվի։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք մեղավորներին։ Այդ պատճառով այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և երբեք այն չենք մոռանա»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար